ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ԱՄՆ ընտրությունների մասին:
Ինչպես ասաց՝ ԱՄՆ նախագահի փոփոխությունով ծայրահեղ տեղաշարժեր չեն լինի: «ԱՄՆ բավականաչափ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով:Մեծ փոփոխություններ, ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել, չնայած կլինեն որոշակի կորեկցիաներ, մասնավորապես արտաքին քաղաքականության առումով», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարությանը, նշեց, որ որևէ դիրքորոշման փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու դրանում հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանի մասին` Շավարշ Քոչարյանը նշեց` ՄԽ հայտարարությունները միշտ էլ այդպիսին են. «Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը