Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց իրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում և ծրագրերի ցանկը ներկայացնել կառավարության աշխատակազմին, որտեղ կանխատեսված կլինի ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները:
«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան, թե 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում:
Այդ կանխատեսումների հիման վրա կառավարությունը պետք է ամփոփի, թե ընդհանուր ինչ ներդրումային ծրագիր է ստանալու»,- նշեց վարչապետը:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարականներ տվեց ՊԵԿ-ին՝ հանձնարարելով մշտապես ներկայացնել կարգապահ ու խախտումներ թույլ տված հարկատուների ցանկ, որպեսզի սխալ ընկալումներ այլեւս չլինեն:
Խնդիրը այն է, որ ըստ վարչապետի, ՓՄՁ սուբյեկտների վերաբերյալ նախկինում հնչեցրած իր հայտարարությանը սխալ են հասկացվել: Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր ՊԵԿ-ին հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
«ՊԵԿ-ն այսօր ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը: Մասնավորապես առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառության, գների, աշխատողների թվաքանակի թերհայտարարագրում, ապրանքների մատակարարում՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, ծախսերի ուռճացված թվերի ներկայացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում»,- նշեց վարչապետը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը