Այսօր ողջ մամուլը թնդում էր օրեր առաջ «Կապանի բժշկական կենտրոնում» տեղի ունեցած լուրերի շուրջ, իբրև թե բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդին:
hayeli.am-ն այսօր զրուցել էր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ, որն իր զարմանքն էր հայտել և ասել, որ համացանցից է իմացել այդ մասին:
Քիչ առաջ պարոն Օրբելյանը կապ հաստատեց մեզ հետ և նշեց որոշ մանրամասներ դեպքի հետ կապված:
Տնօրենն ասաց, որ տվյալ աղջիկը իրենց հիվանդանոց է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելու հետեւանքով և հիվանդանոցում պառկել է չորս օր:
«Աղջիկը բավականաչափ մեծ քանակությամբ դեղեր էր խմել, ասում էր, թե իրեն բռնաբարել են: Ի՞նչ եք կարծում, բռնաբարության համար ինքնասպանության փորձ կատարածին բերել են հիվանդանոց, ու նրա նկատմամբ հիմա էլ հիվանդանոցի բժի՞շկն է բռնաբարության փորձ անում»,- նկատեց նա:
Սմբատ Օրբելյանի խոսքով բժիշկն այժմ գտնվում է հոգեպես շատ վատ վիճակում:
Նշենք, որ բժիշկը երեկվանից գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Կատարվում է հետաքննություն:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը