Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաշվետվություն ներկայացրեց մինչ այս Կառավարության արածի ու տրված հանձնարարականների վերաբերյալ։ Նախարարը տեղեկացրեց, որ 2016թ.-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017թ. հունվարի 12-ը հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, արդյունքում մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից 51-ը արդեն ընդունվել են:
«Մինչեւ հունվարի 12-ը տրված հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 նախագիծ, որից 51-ն արդեն ընդունվել է»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա՝ կարեւոր էր գնումների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները. նոր համակարգը բարձրացրել է կառավարության հաշվետվողականությունն ու գնումների թափանցիկությունը:
Նախարարը կարեւորեց նաեւ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացումը. «Մեր տվյալներով՝ 2017թ. մենք տնտեսելու ենք 3.9 միլիարդ դրամ: Ընդունվեցին մի շարք իրավական ակտեր, որոնց միջոցով պետք է իրականացվեն ու շարունակվեն տեսչական բարեփոխումները: 2017թ.-ին 6 տեսչական բարեփոխում պետք է իրականացվի, բիզնեսի համար նպաստավոր ոլորտ ստեղծել, այս խմբում կարելի է բազմաթիվ լուծումներ մեջբերել, առանձնահատուկ կցանկանայի նշել, որ ձևավորվեց մի բանակցային խումբ, որի նպատակն է Իրան գյուղմթերք ներմուծել»,-ասաց Հարությունյանը։
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը