Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված այն հանձնարարականին, ասաց, թե հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:Ինչպես ասաց՝ նախարարությունները հաճախ կառավարությանը ներկայացվող նյութերը ներկայացնում են վերջին պահին, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում:
Բոլոր ոլորտների գերատեսչությունների ղեկավարներին ու նախարարներին խնդրանք՝ հսկողություն սահմանել, որովհետեւ մենք շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականների կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում:
Վարչապետը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ»:
Այնուհետև հանձնարարեց՝ հաշվետվություն տալ և նախարարներին զգուշացրեց, որ եթե կառավարության նիստ բերվող նյութերը ուշ ներկայացնելը լինի եւ բացակայի օբյեկտիվ պատճառաբանությունը, իրենք համապատասխան վերաբերմունք են ցույց տալու:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը