Ընտրություններին մասնակցողներին հասկացրել են, որ կարող են խոսել ամեն ինչի մասին, բացի ամենակարևորից

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլին կայանալիք խորհրդարանի ընտրությունները որքան բազմազան ու բազմագույն են լինելու մասնակիցների առումով, լինելու են նույնքան անգույն բովանդակության իմաստով։ Արդեն իսկ այսօր հայտնի ու ուրվագծվող նախընտրական դաշինքները գրեթե ամբողջությամբ տեղավորվում և տեղավորվելու են նույն «գծի» շրջանակներում։ Խոսքն առաջին հերթին արտաքին քաղաքական ուղղվածության մասին է, որը գրեթե բոլորի դեպքում հանգում է կա՛մ առնվազն Հայաստանի իշխանության չափ, կա՛մ դրանից ավելի ընդգծված ռուսական լինելուն։ Անգամ «Ելք» դաշինքը, որը, թվում էր՝ կարող է ընտրություններում արտաքին քաղաքական այլընտրանք ներկայացնել, փորձում է «լղոզել» արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, որը հայաստանյան կանոններով գրեթե հավասար է նույն ռուսականությանը՝ այլ փաթեթավորմամբ։ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հակասություններից մեկն այն է, որ գրեթե բոլորը հայտարարում են, թե պետության առջև ծառացած բոլոր հարցերը կարելի է լուծել առանց արտաքին քաղաքական այս կամ այն ընտրության, այն դեպքում, երբ իրականում բոլոր խնդիրներն ու դրանց ածանցյալները հենց արտաքին քաղաքական ընտրության, ավելի ճիշտ՝ անվերապահ ռուսականության հանգեցրած ընտրության բացակայության արդյունք են։ Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am