Պայթյունից ինը մարդ է զոհվել
Պակիստանում՝ Քվեթթեում, պայթյունից առնվազն ինը մարդ է զոհվել, տեղեկացնում է Daily Pakistan-ը` վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը: Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից այն պահին, երբ նրա կողքին սահմանապահ ծառայության պահակախումբն էր: Զոհվածների թվում են սահմանամերձ ծառայության երեք աշխատակից: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը, տեղեկացնում է Gazeta-ն:
