Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը և ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննարկում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության հնարավորությունները, ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ ի թիվս մի շարք այլ քաղաքական ուժերի, հանդիպումներ է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի հետ։
«Գագիկ Ծառուկյանի հետ ևս եղել է հանդիպում, և ոչ թե մեկ անգամ, այլ՝ անգամներ»,- ասաց հայտնի գործարարը։
Դիտարկմանը, որ, եթե մի քանի անգամ են հանդիպել, ուրեմն կոնկրետ հարցեր արդեն լրջորեն են քննարկում, Խ.Սուքիասյանը նկատեց, որ բոլորի հետ էլ մի քանի անգամ է հանդիպումներ ունեցել։ Թե ի՞նչ հեռանկար կա Գ.Ծառուկյանի հետ, Խ.Սուքիասյանը պատասխանեց, որ բոլոր ուժերի հետ էլ հեռանկար տեսնում է, բայց առայժմ միայն քննարկումներ են ընթանում։
Նա հիշեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ իր որոշման մասին հայտարարելու է հունվարի 20-ից հետո, իսկ մինչ այդ տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։ Խ.Սուքիասյանը նաև նշեց, որ մտադիր է դիմել սոցիոլոգներին՝ հասկանալու հասարակության ցանկությունները, որից հետո որոշում կկայացնի։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը