Վաշինգտոնը պատրաստվում է նախագահական պաշտոնամուտին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ժամեր են մնացել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության համար: Նախագահի պաշտոնամուտի արարողություն, որն անցկացվում է արդեն 58-րդ անգամ: Իսկ մինչեւ արարողությունը Վաշինգոնն իհարկե զբաղված է հիմնականում անվտանգությունն ապահովելու աշխատանքներով: ԱՄՆ-ի Կապիտոլիումի բլուրն ուրբաթ օրը կդառնա Ամերիկայի քաղաքական ամենամեծ բեմահարթակը: Այս օրերին այստեղ շարունակ անցկացվում են Դոնալդ Թրամփի երդմնակալության ու պաշտոնամուտի արարողության փորձեր: Փորձերին մասնակցում են դերասաններ, երգիչներ, ինչպես նաեւ բանակայիններ, որոնք շքերթով գալու են դեպի Կոնգրեսի շենքը, որի առջեւ է ավանդաբար անցկացվում արարողությունը: Սակայն ամենամեծ հարցն իհարկե անվտանգությունն է: Ամեն ինչ պիտի արվի Ամերիկայի ժողովրդավարության ամենակարեւոր սկզբունքը` իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու համար: Իսկ այդ գործը սկսվում է պաշտոնը հանձնող նախագահի անվտանգությունն ուժեղացնելուց: Ինչպես ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունից Բրայըն Էբերթն է ասում. “Իրավապահ մարմինների ու բանակային ուժերի հետ համագործակցությամբ, այս միջոցառման անվտանգությունն ապահովելը գաղտնի ծառայությունների պատասխանատվությունն է”: Ըստ նախնական հաշվարկների, միջոցառմանը կմասնակցի 9ՕՕ հազար մարդ: Էբերթն ասում է, թե բոլորին պաշտպանելու համար իրենք ունեն բավարար հնարավորություններ: Պաշտոնամուտի հանդիսավոր արարողության օրը երկրի տարբեր հատվածներից այստեղ են բերվելու 5 հազար թվակազմով հատուկ ուժեր: Նրանք հսկելու են նախագահական շքերթի ամբողջ ճանապարհը: Սակայն ժողովրդի անվտանգությունն ապահովելու պարտականությունը դրված է Հայրենիքի անվտանգության նախարարության վրա: Հաշվի է առնված, որ այս տարի երդմնակալության օրը կարող են սկսվել Թրամփի դեմ բողոքի ցույցեր: Հայրենիքի անվտանգության նախարարությունից Քրիս Գելդարդի խոսքերով, իրենք պիտի բոլորին տան այստեղ լինելու հնարավորություն: “Նրանք պիտի ունենան հնարավորություն ասելու այն, ինչ իրենք են ուզում ասել: Իրենց գործողությունները պիտի իրականացնեն խաղաղ ու օրինապահ եղանակով, այնպես, որ օրվա վերջին բոլորը տուն վերադառնան ապահով”: Այսպիսին է Վաշիգնտոնն այսօր`անվտանգության միջոցառումներ, նախագահի երդմնակալության փորձեր ու սպասումներ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video) Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ․ Sputnik ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա Խայտառակ պատկերից հետո Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը». «Հրապարակ» «Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ» Առաջիկա օրերի եղանակը Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am