Համախմբում կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

«Համախմբում» կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում. ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքը, անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձևավորել այլընտրանքային բևեռ և հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և փոփոխությունների կարգախոսով։ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության իրավաբանները հիմնավորում են ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի տակ։ Ի դեպ, ապրիլի 2–ին ընտրության օր նշանակելը նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2-ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է։ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բևեռներ են գործելու ոչիշխանական դաշտում, և ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից և սպասումներից»:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am