Ռասիզմ կա նաեւ ԱՄՆ-ում.Յուրա Մովսիսյան
«Ռասիզմ կա նաեւ ԱՄՆ-ում, ամեն օր ենք բախվում դրան այստեղ: Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Տուրիստները կամ մեկնաբանները Ռուսաստանում ոչ մի ռասիզմ չեն նկատի: Գիտեմ, որ նախագահ Պուտինը կանի հնարավոր ամեն ինչ, որ այդպիսի միջադեպեր չլինեն: Ցավոք, ռասիզմ կա ամեն տեղ: Գերմանիայում եւ Իսպանիայում նույնպես տեսել եմ ռասիզմ»,- espnfc-ի փոխանցմամբ, ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը խոսել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ռասիզմի դրսեւորումների մասին:
