Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը օրերս աշխատանքից ազատման դիմում է գրելու եւ ղեկավարելու է ԲՀԿ-ի նախընտրական շտաբը։ ՎՊ-ից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մամուլի խոսնակ չունեն, իրենք էլ իրավասու չեն հարցին պատասխանել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Իշխան Զաքարյանն այսօր եկե՞լ է աշխատանքի, դրական պատասխան տվեցին։
«Պարոն Զաքարյանը տեղում է, աշխատում է, դիմում չի գրել»,-պատասխանեցին ՎՊ-ից։
Լուրը փորձեցինք ճշտել նաեւ ԲՀԿ-ից, սակայն ԲՀԿ մամուլի քարտուղար Վանիկ Էլիզբարյանը, հարցը լսելուն պես, ասաց, որ զբաղված է եւ այս պահին չի կարող որեւէ հարցի պատասխանել։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «խորհրդակցության էր, չէր կարող խոսել»։ Մյուս ԲՀԿ-ականները հեռախոսազանգերին դեռ երեկվանից չեն պատասխանում։
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ ընդ որում լայն դաշինքով։
Ի դեպ, Իշխան Զաքարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ ընտրվելով ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր։
Սեդա Ղուկասյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը