Այժմ վատթարացել են Թուրքիայի արտաքին հարաբերությունները, որի հիմնական պատճառը Սիրիայի նկատմամբ Էրդողանի որդեգրված քաղաքականությունն է: Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։«Երկար ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ին փորձում էր ներքաշել ցամաքային ռազմական գործողությունների մեջ, որից վերջինս հրաժարվեց: Իսկ Հյուսիսային Սիրիայի քրդերի հարցում Թուրքիան ուղիղ հակադարձ դիրքորոշում ունի՝ նրանց համարում է ահաբեկինչներ, իսկ ՆԱՏՕ-ն՝ Վաշինգտոնի ցամաքային զորքեր», - նշեց թուրքագետը:
Ինչպես ասաց՝ ահաբեկչությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքի մշտական գործոնն է դարձել՝ 2015 թվականի հունվարից մինչև օրս չկա մի ամիս Թուրքիայում, որ ահաբեկչություն չկատարվի:
Անդրադառնալով Թուրքիայում հայազգի պատգամավոր Կարո Փալյանի վերջին ելույթին, ասաց. «Դրա համար նրան չեն հեռացնի Մեջլիսից: Եթե ձերբակալելու խնդիր լիներ, արդեն կձերբակալեին։ Հիմնականում ձերբակալել են այն պատգամավորներին, ովքեր քրդաբնակ շրջաններում մեծ հեղինակություն են, այսինքն՝ բնակչությանը կարող են առաջնորդել, քանի որ Կարո Փալյանը քուրդ չէ, տրամաբանական է, որ նա ուղղորդելու առումով այնքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Փալյանին, չեմ կարծում՝ ձերբակալեն, որովհետև հիմա մի քիչ շատ կլինի՝ քուրդ պատգամավորներից հետո նրան ձերբակալեն, որովհետև Փալյանը հայ է, համարվում է ազգային փոքրամասնություն, Եվրոխորհրդարանում ավելորդ խնդիրներ կծագեն»։
Այնուհետև տեղեկացրեց, որ Թուրքիան նման հարցերի պատճառով խնդիրներ ունի նաև ԵՄ-ի հետ: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների և երկու համանախագահների ազատազրկման հետ կապված Թուրքիան ԵՄ-ի հետ խնդիրներ ունի: Թուրքիայում բանտարկված են քաղաքային վարչության 31 անդամներ, քրդաբնակ շրջանի բոլոր քաղաքապետները՝ թվով մոտ 700 մարդ», - ասաց Հ. Չաքրյանը:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը