ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ առաջիկա խորդարանական ընտրություններին ԱԻՄ-ը մասնակցելու է կա՛մ դաշինքով, կա՛մ ընդհանրապես չի մասնակցելու:Ինչպես նշեց՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրները ազգային եւ վերկուսակցական են, դրա համար անհրաժեշտ է վերկուսակցական համախմբում։
«Ընտրությունների գնալով մենք միայն պետք է հաղթենք, որեւէ այլ նպատակադրում կամ որեւէ այլ արդյունք, օրինակ՝ ստանալ ձայների 49%-ը, ոչ միայն մեր, այլեւ եկող սերունդների անդառնալի պարտությունը կլինի։ Մենք կարող ենք ապրիլի 2-ը ազգային զարթոնքի օր դարձնել»,-ասաց Հայրիկյանը:
Նրա համոզմամբ՝ հաղթական դաշինք է պետք ստեղծել. «Մինչև այսօր ստեղծված դաշինքները մի կուսակցության արժեք էլ չունեն: Ես քաջ գիտակցում եմ, որ չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը, չկա որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ իրավունք ունի՝ լինել պառլամենտում, քան ես և ԱԻՄ-ը, բայց անձամբ ես պատրաստ եմ նույնիսկ չմասնակցել այս ընտրություններին, չդնել իմ թեկնածությունը, միայն թե կայանա իսկապես ժողովրդավարական դաշինք»:
Այնուհետև ասաց, որ ԱԻՄ-ը համագործակցության առաջարկ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ բացի ՀՀԿ-ից, քանի որ միայն համակուսակցական ժողովրդավարական դաշինքով է հնարավոր հաղթե ընտրություններում. «Ես անգամ պատրաստ եմ իմ թեկնածությունը չդնել, միայն թե կայանա ժողովրդավարական դաշինք»։
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը