Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքականությունը սիրո նման է. «Պետք է հրապուրանք լինի, այլ ոչ թե մեկին ստիպես, ասես՝ արի իմ դաշինք, թե չէ քո գործերը վատ կգնան, ես քեզ կհետապնդեմ, և այլն: Այդ դաշինքները միանգամից փլուզվում են: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նման դաշինքի վրա հենվելու հետևանքն էր: Դաշինքը նման էր ավազի, որի վրա կանգնելն անհնար է: Հետևաբար՝ դաշինք ստեղծելը բավականին լուրջ խնդիր է: Սերժ Սարգսյանն ի սկզբանե ասել է, որ պատրաստ են համագործակցել կոալիցիոն կամ այլ ձևաչափերով, եթե նրանք ուզում են օգնել Հայաստանի խնդիրների լուծման հարցում: Բոլոր կուսակցությունների առաջնորդներն էլ նույն հայտարարությունն անում են: Բայց սկսվում են շուկայական հարաբերությունները, որոնք ոչնչի չեն բերում»:
Ըստ նրա, նոր ուժերը բավականին ռեսուրսներ եւ ժամանակ չունեն արդեն դասական քաղաքական ուժերին մրցակից դառնալու համար, սակայն նոր կուսակցությունները շեշտը դնում են քաղաքական-գաղափարական ուղղվածության վրա, ինչը Հայաստանի դեպքում մրցունակ չէ։
«Մեր նման աղքատ երկրում քաղաքական-գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ դառնալն անիմաստ է։ Գոնե պետք է ՏԻՄ ընտրություններում ստեղծել սոցիալական հիմքը, որի ձայների վրա կարողանաս ստանալ մեծամասնություն կամ գոնե մտնել Ազգային ժողով։ Հիմա, քանի որ ընդդիմադիր ուժերից միայն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն են, որ ունեն լայն սոցիալական բազա, նրանց հնարավորությունները՝ մտնել նոր խորհրդարան, բավականին մեծ են»,- մեկնաբանեց սոցիոլոգը։
Ինչպես ասաց՝ քաղաքական դաշտում հաստատվելու եւ ընտրազանգված ձեռք բերելու կարեւորագույն նախապայմանը ճանաչված եւ վստահելի դեմքի առկայությունն է։
«Հայաստանյան 82 կուսակցությունների քաղաքական ծրագրերի 90%-ը համընկնում է։ Պետք է տարբերակիչ հատկանիշ։ Ըստ հարցումների արդյունքների՝ բնակչության միայն 17%-ն է ծանոթ իր թեկնածուի նախընտրական ծրագրին։ Հայաստանի համար դեմքն է կարևորը։ Հայ ազգը սպասում է իր Մովսեսին, որը կարող է հանել էս վիճակից եւ տանել դեպի երանելի արտերը»,- ասաց Ադիբեկյանը։
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը