Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե զրոները միավորվում են, ընդամենը զրո է լինում:«Եթե կան ռեսուրսներ, սոցիալական բազա, ազդեցության դաշտ ունեցող կուսակցություններ, որոնք կարողանում են միավորվել, ապա կարող են մրցակցել նրանց հետ, որոնց հավակնությունները բավականին իրատեսական են: Բայց 20 տարվա քաղաքական զարգացումների ընթացքում ես լուրջ դաշինք չեմ տեսել»,- նշեց նա:
Ըստ Ադիբեկյանի պետք է լինի խարիզմատիկ դեմք, ռեսուրսներ, ֆինանսներ, նոր գաղափարախոսություն. «Ունենք 82 կուսակցություն, և, երբ մենք զննեցինք նրանց քաղաքական ծրագրերը, 90%-ը համընկնում էր, 10%-ում կարող են լինել տարբերություններ: Հայաստանի համար կարևորը դեմքն է. ով է ղեկավարը, ու պատահական չէ, որ քվեաթերթիկներն այդ սկզբունքով են կազմում»:
Սոցիոլոգի կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում նոր խաղացողներ կլինեն, բայց միայն երրրոդ դիրքում, և նորաստեղծ միավորումներն ունեն լուրջ սխալներ:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը