Առաջի՛նը հայերը Բաքվում հիմնեցին Ռուսաստանից անկախ անդրանիկ կառավարություն. պատմաբան
Կովկասի ազգերից առաջի՛նը, որ 1918 ապրիլի 25-ին իրենց առեւտրատնտեսական կեդրոն Բաքւում հիմնեցին Ռուսաստանից անկախ անդրանիկ կառավարութիւն, հայերն էին: Դրանից մէկ ամիս յետոյ միայն, մայիսի 26-ին եւ 27-ին, նախ՝ վրացիները, ապա կովկասի թաթարները հիմնեցին իրենց անկախ հանրապետութիւնները: Թիֆլիսի Հ.Յ.Դ. «Ռայոնական Ժողովի» եւ Հայոց Ազգային Խորհրդի որոշումով 1917 թ. դեկտեմբերի վերջին հիմնուած Բաքուի Հայոց Ազգային խորհրդի եւ Դաշնակցութեան ջանքերով 1918 ապրիլի 25-ին Կովկասի բօլշեւիկների թիւ մէկ ղեկավար Ստ. Շահումեանը (1878-1918) ընտրուեց «ինտերնացիոնալ սկզբունքով» կազմուած Բաքուի «Ժողովրդական կոմիսարների խորհրդի» (կառավարութիւն, որը բօլշեւիկները անուանում էին Բաքուի կոմունա)նախագահ եւ Արտաքին գործերի կոմիսար: Բազմակուսակցական հիմունքներով ընտրուած Ժողկոմխորհի խորհուրդներում (ռուսերէն՝սովետ) առանցքային պաշտօնները հայերի ձեռքն էր: Երբ Բաքուի Ռազմա-յեղափոխական Կոմիտէի եւ Բաքուի Հայոց Ազգային Խորհրդի միջեւ 1918 ապրիլի 14-ին կայացած համաձայնագրով(ստորագրել էին Ստ. Շահումեանը, Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Աբր. Գիւլխանդանեանը եւ ուրիշներ) Հայոց Ազգային խորհուրդը իր ամբողջ ռազմուժը* *Բաքուի հայ բնակչութեան ինքնապաշտպանութիւնը ղեկավարելու համար Ռոստոմի տնօրինութեամբ եւ Խանասորի Վարդանի(Սարգիս արցախցի Մեհրաբեան, 1870-1943 թթ.), գնդապետներ Բախտամեանի եւ Ղազարեանի հրամանատարութեամբ 1918 թ. մարտի 5-ին հիմնուեց Գերագոյն Զինուորական Մարմինը: դրեց «Ռազմա-յեղափոխական Կոմիտէի» տրամադրութեան տակ, հայերը տնօրինեցին նաեւ Բաքուի կառավարութեան զինուժը: Բաքուն թուրքերից պաշտպանող մօտ 20 հազարանոց զօրքից հայեր էին 15-16 հազարը։ Չորս բրիգադից կազմուած բանակի բոլոր հրամանատարները, բացի մեկից, դարձեալ հայեր էին (Ղազարեան, Բէկ-Զուրաբեան, Յարութիւնով)։ Բանակի գլխաւոր հրամանատարն էր Ժողկոմխորհի ռազմածովային կոմիսար Գր. Ղորղանեանը (Կորգանով), մատակարարման պետը՝ Մ. Տէր-Պօղոսեանը, սպայակոյտի պետը՝ գնդապետ Աւետիսովը( նա 1918 թ. յուլիսի 23-ից նշանակուեց Բաքուի կոմունայի զօրքերի գերագոյն հրամանատար), հակահետախուզութեան պետը՝ Ն. Ջիգիթեանը։ Հայեր էին բանակի բոլոր 28 գումարտակների հրամանատարների առնուազն 95 տոկոսը՝ չհաշուած Համազասպի հրամանատարութեամբ 3000 զինուոր եւ սպայ ունեցող Հայկական բրիգադը3, որի կազմում էին Սեբաստացի 2. Ս. Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1998, էջ 175; Գ. Ստեփանեան, Բաքու քաղաքի հայութեան պատմութիւնը, Երեւան, 2011թ. ,էջ 371-374; Հայրենիք ամսագիր, թիւ 11, սեպտեմբեր, 1924 թ., էջ 80-81; Գ. Լազեան,,Դէմքերն հայ ազատագրական շարժումէն, Կահիրէ, 1949 թ. , էջ 71-75: Մուրադի, Խանասորի Վարդանի, Սեպուհի, Արամի թիկնապահ Հրանտ Հիւսեանի եւ այլոց գլխաւորութեամբ կռւող Հ.Յ.Դ. 700-ի չափ մարտիկները: 1918 թ. գարնանից Բաքուի հայութեան ձեռքին էր գտնւում նաեւ տարածքի տնտեսական լծակների գերակշիռ մասը: Բաքւում հայերի հիմնած ռազմաքաղաքական իշխանութիւնը նոյնքան հայկական էր, որքան այդ օրերին Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ ստեղծուածը՝ Երեւանում: Այսպիսով, Կովկասի ազգերից առաջի՛նը, որ 1918 ապրիլի 25-ին իրենց առեւտրատնտեսական կեդրոն Բաքւում հիմնեցին Ռուսաստանից անկախ անդրանիկ կառավարութիւն, հայերն էին: Դրանից մէկ ամիս յետոյ միայն, մայիսի 26-ին եւ 27-ին, նախ՝ վրացիները, ապա կովկասի թաթարները հիմնեցին իրենց անկախ հանրապետութիւնները: Հայերն իրենց անկախ պետականութիւնը հռչակեցին նոյնպէս ոչ թէ Հայաստանում, այլ այս անգամ արդէն արեւելահայութեան կրթամշակութային-քաղաքակա՛ն կեդրոն Թիֆլիսում, որտեղից Հայաստան եկան ՀՀ անկախութեան հռչակումից մօտ երկու ամիս անց միայն, յուլիսի 22-ին եւ յուլիսի 24-ին կազմեցին ՀՀ առաջին կառավարութիւնը: Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի գրառումը
