Ֆրանսիայում երիտասարդն ապտակել է նախագահի թեկնածու Մանուել Վալսին. տեսանյութ
Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը դուրս գալիս Լամբալ քաղաքի քաղաքապետարանի շենքից և քայլում մարդկանց խմբի կողքով՝ սեղմելով նրանց ձեռքը։ Նրանց թվում է նաև անհայտ մի երիտասարդ, որը նախ՝ սեղմել է Վալսի ձեռքը, ապա նրան անսպասելիորեն ապտակել։
