Լուսանկարներ՝ Ռուսական «Ан-2» ինքնաթիռի վթարից
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում անհետացել է «Ан-2» ինքնաթիռը, որում եղել է երեք մարդ: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Ինքնաթիռը թռչում էր Ստերլիտամակից Օրսկ, սակայն նշանակված ժամին այդպես էլ վայրէջք չի կատարել քաղաքային օդանավակայանում:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են, մասնավորապես՝ մառախուղը:
Lifenews.ru-ն ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից:
