Ан-2 ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Փրկարարները գտել են Օրենբուրգի շրջանում կորած Ан-2 ինքնաթիռը: Այդ մասին «Ինտեֆաքս»-ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակներում իր աղբյուրը: «Ինքնաթիռը հայտնաբերվել է Օրսկից 20-30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ամբողջովին ոչնչացվել է, զոհվել է երեք մարդ»,- ասել է նա:
