«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկություն, բացակայում է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ մյուս վարչական շրջանների աշխատակազմերը ներկայացված են ամբողջությամբ, այդ թվում առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նկարագրությունում առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի բացակայությունը, սակայն, այլ պատճառներ ունի։ Բանն այն է, որ այս բաժնի պետը՝ Գարրի Սարգսյանը, մշտապես հայտնվել է քրեական պատմությունների մեջ, ինչի պատճառով Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը պարզապես որոշել է նրան թաքցնել։ Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աջափնյակի թաղապետարանից տեղեկացրին, որ Գարրի Սարգսյանը աշխատանքից ազատվել է, այժմ նշված բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Մանուչարյանը։ Իսկ տվյալ բաժնի նկարագրության մասին բացակայությունը թաղապետարանի աշխատակիցները չկարողացան բացատրել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը