ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվանից հետո թափուր է մնացել նախարարի պաշտոնն ու տարբեր կուլիսներում տեղեկություններ են տարածվում, թե ովքեր են հավանական թեկնածուները, որ կնշանակվեն նախարար, մինչդեռ ԱԻՆ-ի ցանկացած աշխատակից մեզ հետ զրույցներում նշում է. «Ով էլ լինի, մեզ համար կարևորը, որ պահի ԱԻՆ-ը այնպես, ինչպես ստեղծել է Մեծ հայ, պետական գործիչ, գեներալ-մայոր Ա. Երիցյանը, քանի որ փլատակների տակից նա ստեղծեց այնպիսի կառույց, որ աշխարհի շատ զարգացած պետություններ կերազեին։ Հաջորդ նախարարը այնպիսի անձ պետք է լինի, ով ընդունելի լինի ոչ միայն մեզ համար, այլ նաև ժողովրդի կողմից, քանի որ Ա. Երիցյանի ստեղծած կառույցի շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան սպա մեծ հարգանք ու վստահություն է վայելում քաղաքացիների մոտ»։ Այս օրերին շոշափվում են այնպիսի անուններ, ովքեր հանրությանը նույնպես հայտնի են։ ԱԻ նախարարի թեկնածու անունների մեջ շոշափվում է՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարիկ Գաբրիելյան, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գել» մականվամբ, ՀՀ նախագահի անվտանգության ծառայության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյան, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կրակեմ Հրաչ» մականվամբ, ՀՀ Նախագահի վերահսկողության վարչության պետ Հովհաննես Հովսեփյան, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան, ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյան։ Մամուլում քննարկվում էր նաև Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, վերջինիս նշանակումը անգամ չի քննարկվել քաղաքական կուլիսներում, քանի որ նա այս օրերին ավելի շատ զբաղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը