Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Կապանի բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ի նշան բողոքի՝ հավաքվել են Սյունիքի մարզպետարանի առաջ և պահանջում են, որպեսզի մարզպետ Վահե Հակոբյանը չեղյալ հայտարարի իր կայացրած որոշումը, որով աշխատանքից ազատվել է Կապանի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փոխարեն առաջիկայում Կապանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ է նշանակվելու Կապանի բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոման Սարգսյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը իր մոտ է կանչել նախկին գլխավոր բժիշկ Ս. Օրբելյանին և հայտնել, որ նա պետք է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնի, սակայն Ս. Օրբելյանը մերժել է, ինչից հետո մարզպետը նրան ազատել է աշխատանքից։
Ի դեպ ամիսներ առաջ մարզպետը ազատել է նաև Գորիսի և Սիսիանի գլխավոր բժիշկներին:
Սմբատ Օրբելյանը հաստատեց մեզ հետ զրույցում նշեց , որ երեկ՝ երեկոյան, ժամը 19․30-ին, իրեն կանչել են եւ հայտնել, որ աշխատանքից ազատված է։Նա նշեց, որ իրեն մեկ շաբաթ առաջ ասել են, որ ազատման դիմում գրի, սակայն վերջինս հրաժարվել է դա անել։ Իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին ոչինչ չգիտի։ Հիվանդանոցի տնօրենը չբացառեց, որ իրեն աշխատանքից հեռացումը հնարավոր է կապված լինի հիվանդանոցում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի հետ։ Հիվանդանոցը 20 տարի ղեկավարող Օրբելյանը այժմ իրերն էր հավաքում, իսկ իր կոլեգաների մարզպետարան այցելելու մասին տեղյակ չէր։ «Չի բացառվում, գուցե եւ այցելել են»։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը