«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կողմից փակված քաղաքական էջը բացելու և լայն դաշինքով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին: Այս հայտարարությունը դեռ շատ կմեկնաբանվի ու կքննադատվի, բայց մի բան ակնհայտ է. նրան «չագուճ ու մեխով» քաղաքականությունից դուրս հրավիրող Հանրապետական կուսակցությունը երեկ ողջ օրը ընդհատակում էր: Նախկինում «բլբուլ կտրած» գործիչները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում, խուսափում էին մեկնաբանել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եվ այս իրավիճակում Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար, քանի որ իշխող այդ կուսակցության առաջնորդն էր ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա, ստացվում է, որ ապրում ենք կրկեսի վերածված հայրենիքում: Ու որքան էլ իշխանական շրջանակներից լուրեր տարածվեն, թե Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին «գործուղել» քաղաքական դաշտ, միևնույն է՝ Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար: Ծառուկյանը նրանցից կտանի ե՛ւ ձայներ, ե՛ւ մարդկային ռեսուրս, որոնք տարիների ընթացքում նեղացել են ՀՀԿ-ից»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը