Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում է իրականությունը և կարելի է «սառը ցնցուղ» համարել Ադրբեջանի համար: «Արմենպրես»ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այն, ինչ հայտարարել է Սերգեյ Լավրովը, իրականությունն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող միայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել: Ես կարծում եմ, որ նման հայտարարությամբ Լավրովը կոչ է անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հրաժարվել դիվանագիտական էգոիզմից, քանի որ այդ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիր համարելը ճիշտ չէ և հակասում է միջազգային իրավունքին», ասաց Բաբայանը: Նա հավելեց, որ իրականում հակամարտությունների մեջ գտնվող շատ երկրներ փորձում են միմյանց հակադրել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման խնդիրները, սակայն Կոսովոյի անկախացման պարագայում շատ երկրներ, այնպիսի միջազգային խաղացողներ, ինչպիսիք են Գերմանիան, ԱՄՆն և այլն, իրենց զեկույցներում արդարացրել են Կոսովոյի անկախացումը` շեշտը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: «Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունը չի կարող մեծ դեր խաղալ, երբ կա ազգերի ինքնորոշման խնդիր: Նույն իրավիճակն էր, երբ Հյուսիսային Իռլանդիան ցանկանում էր դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից, Մեծ Բրիտանիան տվեց իր հավանությունը, թեև բնակչության մեծ մասն անկախություն չէր ցանկանում, բայց նրանք արեցին դա: Օրինակները շատ են: Հիմա Ադրբեջանը փորձում է անտեսել այս ամենը, և Լավրովի հայտարարությունը, իմ կարծիքով, միտված էր նրան, որ Ադրբեջանը հրաժարվի դիվանագիտական էգոիզմից, մի կողմ դնի ֆաշիստական կեցվածքը», եզրափակեց Դավիթ Բաբայանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը