Պենտագոնը հրապարակել է ռազմական բանտերում կտտանքների լուսանկարները
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը 198 լուսանկար է հրապարակել, որոնցում պատկերված են Իրաքի և Աֆղանստանի ռազմական բանտերում բանտարկյալների նկատմամբ բռնությունները: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը: Լուսանկարները վերցվել են 56 քրեական գործերից: Իրավապաշտպանները պահանջում էին լուսանկարները հրապարակել դեռ 10 տարի առաջ, սակայն Պենտագոնը դեմ էր:
