Դիեգո Կոստայի համար «Բարսելոնան» և «Ատլետիկոն» մտել են պայքարի մեջ
«Բարսելոնան» և «Ատլետիկոն» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ում հանդեպ հավակնություններ ունի նաև չինական ակումբներից մեկը: Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Կոստայի շրջապատի հետ, իսկ «Ատլետիկոն» դիտարկում է նրա վերադարձը՝ որպես Անտուան Գրիզմանի հավանական փոխարինող:
