Պայքար ահաբեկչության դեմ. Twitter-ը հազարավոր օգտահաշիվ է փակել
Միկրոբլոգների Twitter ծառայության ղեկավարությունը արգելափակել է ավելի քան 125 հազար օգտահաշիվ ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ ծրագրի շրջանակում: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ: «Միայն 2015թ. կեսին մենք փակել ենք ավելի քան 125 հազար օգտահաշիվ ահաբեկչական սպառնալիքների կամ ահաբեկչության քարոզչության համար, առաջին հերթին՝ կապված ԴԱԻՇ-ի հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ.
