Ռուսաստանը ճիշտ է համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կընդունի հրավերը:Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Ինչպես ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությունից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ավելի էֆեկտիվ կհամագործակցեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Հայտնում է Газета.ру-ն:
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կկարողանա ընդունել այդ հրավերը, որ նա իր փորձագետներով ներկայացված կլինի հնարավոր ցանկացած մակարդակով: Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականությունում առաջնահերթություն է անվանել ահաբեկչության դեմ պայքարը, և ես հույս ունեմ, որ սիրիական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև այլ խնդիրների հարցում փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Լավրովը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը