Ինտրիգների ու «բազարների» նոր թեմա՞

Հրադադարի ու քաղաքական գործընթացի մեկնարկի հարցեր են քննարկվելու Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններում։ Օրեր առաջ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիվանագետները Մոսկվայում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստումը։ Հունվարի 23-ին Աստանայում ծրագրված է այդ հանդիպումը։ Տեսակետ կա, որ Աստանայում ծրագրված գալիք գագաթնաժողովը, որը 2016-ի դեկտեմբերի 29-ին ձեռքբերված միջսիրիական պայմանավորվածությունների ու ՄԱԿ ԱԽ 2336 բանաձևի զարգացումն է լինելու, կոչված է ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների երկարաժամկետ ու կայուն դադար, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակություն, նաև կարող է ազդակ հաղորդել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին»։ Սա բավական ուշագրավ ֆորմատ էր՝ հաշվի առնելով երեք երկրների միջև դիրքորոշումների ու շահերի տարբերությունը Սիրիայի հարցում և դրա շուրջ։ Գոնե Թուրքիան մշտապես Ռուսաստանից տարբերվող դիրքորոշում է ունեցել Սիրիայի հարցում՝ կապված թե՛ Ասադի ճակատագրի, թե՛ տարածաշրջանային հարցերում։ Սակայն նախօրեին ուշագրավ տեղեկություն ստացվեց: Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել է, թե Իրանը մտահոգ է սիրիական հարցի շուրջ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցմամբ։ Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռի խոցման ճգնաժամի լուծումից հետո Մոսկվան ու Անկարան սկսել են փոխգործակցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, ինչը հարուցել է Թեհրանի դժգոհությունը։ Աղբյուրն ընդգծել է, որ իրանական կողմը վճռականորեն մերժել է պնդումներն այն մասին, որ ոչ վաղ անցյալում «Եփրատի վահան» գործողությանը մասնակցող թուրք զինծառայողներին ավիահարված են հասցրել իրանական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Դիվանագետն ընդգծել է, թե Իրանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Թեհրանում հարցին նայում են հետևյալ կերպ. Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում իր նպատակներին հասնելու խոչընդոտ։ Մեկ այլ` խիստ հետաքրքրական տեղեկություն օրերս հրապարակվեց, որը լուրջ մտորելու տեղիք է տալիս: Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությունը վերածվել է հակառուսական ցույցի: Al-Arabiya-ն տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր հավաքված բազմությունը սկսել է բղավել` «Մահ Ռուսաստանին»՝ ավանդական «Մահ Ամերիկային» կարգախոսի փոխարեն: Իրանի պետական հեռուստաընկերությունը միացրել էր սգո երաժշտություն, որպեսզի բողոքարարների ձայնը խլացնի: Սա իսկապես խիստ զարմանալի իրադարձություն էր, որը, վստահաբար Մոսկվայի ուշադրությունից չի վրիպի և կարող է հարաբերությունների ճշտման առարկա դառնալ: Ինչևէ, Թեհրանը դժգոհ է «Եփրատի վահան» գործողությունից, քանի որ ցանկանում է, որ տարածաշրջանի դեպքերը ծավալվեն Իրանի և ոչ թե Թուրքիայի սցենարով։ Իրանը Թուրքիային առաջարկել է Սիրիայում իր գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակարգի հետ։ Նույնը վերաբերում է նաև Իրաքում տիրող իրադրությանը։ Իրանն այսօր չի հերքում Իրաքում կամ Սիրիայում իր ներկայությունը, սակայն հայտարարում է, որ իրանցի զինծառայողները չեն մասնակցում մարտերի, Ասադի վարչակարգի ու Իրաքի կառավարության խնդրանքով միայն խորհրդակցություններ են անցկացնում։ Ընդ որում՝ Թուրքիային առաջարկում են անել նույնը։ Գաղտնիք չէ, որ Իրանը դժգոհ է նաև Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում, թուրք ռազմական հրահանգիչների ներկայությունից։ Այս ամենի հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Իրանի, ինչպեսև այլ երկրների հետ»։ Դեռ դեկտեմբերին, երբ պատրաստվեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին Մոսկվայի հռչակագրի տեքստը, և հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստ են դրա երաշխավորողները դառնալ, այս նորությունը կարծես, որոշակի կասկածներ հարուցեց, թեև Մոսկվան այդ համաձայնությունը ներկայացնում էր որպես լուրջ հաղթանակ այն առումով, որ արևմուտքին չի հաջողվում համաձայնության գալ Սիրիայի հարցում: «Փորձագետներն աշխատում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջընթացում անհապաղ քայլերի մասին Մոսկվայի հռչակագրի տեքստի վրա։ Դա հիմնարար, ծայրահեղ անհրաժեշտ փաստաթուղթ է։ ԱՄՆ–ի կամ նրա դաշնակիցների ձեռնարկած համատեղ գործողությունների բոլոր փորձերը ձախողվել են։ Նրանցից ոչ մեկը «գետնի վրա» իրական ազդեցություն չի ունեցել»,– ասել էր է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի Պնախարար Հոսեյն Դեհղանի հետ հանդիպմանը։ Այս համաձայնության խանդով էր դիտում արևմուտքը: Մասնավորապես այդ օրերին Reuters-ը գրեց, թե Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են գործարք կնքել՝ Սիրիան ոչ պաշտոնական ազդեցությունների գոտիների բաժանելու վերաբերյալ: Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է մնալ իշխանության գլուխ առնվազն մի քանի տարի: Իսկ Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը արդեն հայտնել է, որ Ասադի հետագա ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում: Նրա խոսքով՝ կարևոր է ձևավորել անցումային կառավարություն, որի մեջ կմտնեն այնպիսի մարդիկ, որոնք «համապատասխանում են սիրիացի ժողովրդի պահանջներին»: Իրենց հերթին Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները խիստ դժգոհություն են հայտնել առ այն, որ Մոսկվան ցանկանում է կրակի դադարեցման համաձայնագրից դուրս թողել իր կողմից վերահսկվող Արևելյան Ղուտա անկլավը՝ Դամասկոսի մոտ: «Դեռ վաղ է խոսել հաջողության մասին: Ռուս թշնամին նախկինի պես չունի հստակ դիրքորոշում և կրկնում է վարչակարգի պահանջները»,- ասել է «Ահրար ալ-Շամ» խմբավորման առաջնորդներից Մունիր ալ-Սայալը: Նրա կարծիքով՝ բանակցություններն անիմաստ են, եթե դրանց վերջնական նպատակն Ասադի տապալումը չէ: Գործակալությունը գրել էր, որ Սիրիայում քրդական խմբավորումները և նրանց դաշնակիցները պատրաստվում են երկրի հյուսիսում հաստատել դաշնային պետական կարգով կառավարման ծրագիր: Քրդերը պնդում են, որ պետք է իրականացնել սեփական ինքնավարություն ստեղծելու ծրագրերը: Դա մտահոգությունների տեղիք է տալիս Թուրքիայում՝ սեփական տարածքում քուրդ անջատողականների հնարավոր ակտիվացման պատճառով: Դաշնայնացմանը դեմ են հանդես գալիս նաև ԱՄՆ-ը և Ասադի կառավարությունը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Մոսկվայի ու Անկարան համաձայնության են եկել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ, միաժամանակ հավելել էր, որ Սիրիայում հնարավոր չի լինի խաղաղություն հաստատել, քանի դեռ կառավարման ղեկին Ասադն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am