Պուտինը դժգոհ է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում էր, թե ռուսական ավիահարվածները Սիրիայում կարող են փոխել պատերազմի ընթացքը, սակայն Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացման տեմպերը նրան հիասթափեցրել են, գրում է Reuters-ը: Սիրիական բանակը, որին աջակցում է ռուսական ավիացիան, չի կարողացել հաղթանակել, որը կարող էր ապացուցել համաշխարհային հանրությանը Մերձավոր արևելքում Ռուսաստանի ռազմական հզորությունն ու ազդեցությունը: Դիվանագետների ու վերլուծաբանների խոսքով՝ Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքի գրավումը թույլ կտար Պուտինին մոտենալ իր նպատակին՝ պահպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը, որը թույլ կտար Ռուսաստանին երկրում պահել իր ռազմաբազան:
