Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն դատախազություն հայց է ներկայացրել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ։ Ինչպես հաղորդում է թուրքական Beyaz Gazetesi թերթը, Քյորօղլունի պնդմամբ` «մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը զրկվել է խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է․ «1913-1923 թվականների ընթացքում չորս ժողովուրդ կորցրեցինք` հայերը, ասորիները, հույները, հրեաները մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ արտաքսվեցին, կա՛մ փոխանակման ենթարկվեցին»:
Փայլանն իր հերթին մեջլիսի նախագահի կողմից իր ելույթը խոչընդոտելու և երեք նիստից հեռացվելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։
Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը նաև դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով հրաժարվել ընթացակարգին հակասող որոշումներից: Նա ընդգծել է նաև, որ այդ որոշումով խախտվել է իր՝ պատգամավորական անձեռնմխելիությունն ու խոչընդոտվել խոսքի ազատության իրավունքը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը