«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային:
Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավալել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր:
«Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե: Դրա համար էլ ընտրում են: Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել: Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արև, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- մի առիթով 2013 իր հարցազրույցում ասել էր Փելեշյանը:
Հետաքրքիր է, երբ Փելեշյանը «առերեսվի» իրականության հետ եւ որպես ընդդիմադիր գործիչ ստիպված լինի քննադատել «ի սրտե» ընդունված Սարգսյանին, ի՞նչ բառապաշար կգործադրի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը