«Անլուրջ պետություն»՝ Թուրքիան՝ Ռուսաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը Ռուսաստանին անվանել է «անիմաստ քարոզչություն իրականացնող, անհիմն մեղադրանքներ ու ստեր հնչեցնող անլուրջ պետություն»:Ինչպես նշում է lenta.ru-ն, Կալինը մանրամասնել է, որ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդուժի ինքնաթիռներից մեկը կրկին խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Էրդողանը փորձել է կապվել Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքել: «Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կեղծ են Ռուսաստանի կողմից հնչեցվող մեղադրանքները»,-նշել է մամուլի քարտուղարը:
