«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ:
Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Ս. Սարգսյանը ներկա չէր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համա՞ր»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը