Դի Կապրիոն համաձայնել է մարմնավորել Պուտինին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նախնական կերպով համաձայնել է մարմնավորել ՌԴ նախագահի դերը, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է կանգնած Knights Bridge Entertainment կինոընկերությանը: Ներկայում տեղեկություններ չկան ոչ ֆիլմի, ոչ էլ դերասանական կազմի մասին: Knights Bridge Entertainment-ի թոփ-մենեջերներից մեկը, հաստատել է, որ ֆիլմի վրա աշխատանքներ, իսկապես, ընթանում են: Ներկայում պատրաստվում է սցենարի եզրափակիչ մասը: Պարբերականի տեղեկություններով՝ Դի Կապրիոն համաձայնել է նկարահանվել ֆիլմում, որի աշխատանքները նախատեսվում են սկսել մյուս տարվա գարնանը:
