«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից: Հանրապետության ղեկավարի պատասխանը հետևյալն էր. «Է, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»:
Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ՝ կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց՝ գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, և ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգեն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտևեր առնվազն երեք օր:
Խոսակցությունը կտևեր ևս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը՝ «ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց՝ 5 ռուբլով: Համակարգային լուծումն այստեղ պարզ է՝ ձևեր չթափել, իբր բժշկություն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը և հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ:
Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է «կադաստրն» սեփականության վկայական տա կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել, պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը