Բոլորը բանակցում են բոլորի հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ, սակայն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս, մեղմ ասած, որոշակիություն չկա՝ ինչպես են քաղաքական ուժերը մասնակցելու դրան։ Տևական ժամանակ է՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ բանակցում են իրար հետ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ։ Բոլորը բանակցում են բոլորի հետ, բայց որքան շատ են նրանք բանակցում, այնքան ավելի է ընդգծվում այդ գործընթացի դատարկությունը, քանի որ գրեթե որևէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում ու հատկապես որ գաղափարի, տեսակետի, սկզբունքի վերաբերյալ ընդհանրություններ կամ տարաձայնություններ ունեն։ Չեն ասում ոչ թե՝ որովհետև գաղտնի է, այլ՝ որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում չկան գաղափարներ, տեսակետներ, սկզբունքներ, և ամեն ինչ հանգում է որևէ գնով ու որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու նպատակին։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական օրակարգում չկա որևէ բանավեճ երկրի զարգացման այս կամ այն ուղղության, որևէ ռազմավարական հարցում այլընտրանքային մոտեցումների մասին, և բանավեճ կոչվածը հանգում է ընդամենը հաշվարկներին, թե որ ուժը որ ուժի ու ամենակարևորը՝ իշխանության հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում կհաղթահարի Ազգային ժողով անցնելու արգելքը։ Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։ Տարիներ շարունակ իշխանությունների հետևողական ջանքերով ու ընդդիմադիրների հետևողական թուլություններով քաղաքականությունը հասցվեց ընդամենը մանդատակռվի մակարդակի, որը քաղաքականության՝ իշխանության երազած մակարդակն է։ Արդյունքում՝ ապրիլի 2-ին հասարակությունն ընտրություն է կատարելու իշխանության և իշխանության որոշած ոչ իշխանական ուժերի միջև, որոնց դեռևս իներցիայով անվանում ենք ընդդիմություն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ նաիրա Զոհրաբյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am