Քաղաքական հրահանգի սպասելիս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. այս հարցը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բանն այն է, որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 4 տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Նաեւ հստակեցված է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Իսկ Կ. Կարապետյանը 2011թ. աշխատել է Մոսկվայում` զբաղեցնելով «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահի պաշտոնը: Օրերս կայացած ասուլիսի ժամանակ Կ. Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չէր տվել` արդյո՞ք ինքը ՌԴ-ում աշխատելով 731 օր եղել է Հայաստանում. «Վերջին հինգ տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեց ճշտել` արդյոք վարչապետը բավարարում է ՕԸ սահմանած պահանջները: «ԸՕ-ով սահմանված համապատասխան տեղեկանք տրամադրելու համար սահմանված են ժամկետներ, այն տրամադրվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացքում: Նմանատիպ տեղեկանք ստանալու համար որեւիցե անձի կողմից դիմում չի ներկայացվել: Դիմում ներկայացնելուց հետո նոր կիրականացվեն ստուգումներ, եւ պարզ կլինի: Եթե չի իրականացվել, հետեւաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- մեկնաբանեց վարչության պետը: Հասկանալի է, որ ՀՀ ոստիկանությունն այդ տեղեկանքը կտա միայն քաղաքական հրահանգի արդյունքում: Իսկ քանի որ այն դեռ չկա, պատասխանն այսպիսին է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ նաիրա Զոհրաբյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am