Աշխարհի տարբեր ծայրերում 34 խմբավորումներ ԻՊ-ին հավատարմության երդում են տվել
Աշխարհի տարբեր ծայրերում 34 զինված խմբավորումներ հավատարմության երդում են տվել ԻՊ միջազգային ահաբեկչական ցանցին ու գալիք տարի այդ թիվն ավելի է աճելու:Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղարկած զեկույցում: Բան Կի Մունը նախազգուշացրել է, որ պետք է պատրաստվել ԻՊ հետ կապ ունեցող խմբավորումների հարձակումների աճին այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան ու Նիգերիան: «Արեւմտյան ու Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային ու Հարավ- արեւելյան Աֆրիկայում ԻՊ ազդեցության ոլորտի ընդլայնումը ցույց է տալիս, թե ինչ արագությամբ ու ծավալներով է այդ սպառնալիքը տարածվել ընդամենը 18 ամսվա ընթացքում»,- ասված է փաստաթղթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
