Խաչատուր Սուքիասյանը՝ իր հետագա քայլերի մասին

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից հայտնի գործարար «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի կպատասխանի հունվարի վերջերին: Ու մինչ օրս նա պահպանելով «դադարի ռեժիմը» տնտեսական ու քաղաքական գործիչը շարունակում է հրաժարվել քաղաքական հարցերին պատասխանելուց: Նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը օրերս կրկին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ Խ.Սուքիասյանը տարբեր քաղաքական ուժերից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն այս պահին դեռևս քաղաքական կոնսուլտացիաները չեն ավարտվել: «Իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այդ մասին որոշում կայացնելուց հետո պարոն Սուքիասյանն ինքն անձամբ կհայտարարի»,– ասել էր Ա. Մկրտչյանը: «Փաստի» հետ զրույցում նախկին պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ թեմայով խոսելու հատուկ օր է նշանակվելու, որն ամենայն հավանականությամբ հունվարի 20–ից հետո կլինի և այդ ժամանակ էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա իր կարծիքը, ցանկություններն ու մոտեցումները կներկայացնի հանրությանը: Չհրաժարվելով պատասխանել «Փաստի» մյուս հարցերին Խ. Սուքիասյանը նշեց, որ ցանկացած գործարար պետք է գիտակցի, որ Հայաստանի արդյունաբերության և տնտեսության զարգացումը կախված է նաև իր այս կամ այն գործունեությունից: Ու եթե գործարարներն այդ գիտակցումով կատարեն իրենց քայլերը, ապա Հայաստանը շատ արագ կկարողանա ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ: Նման կերպ մտածող քանի՞ հայաստանցի գործարար գիտի Խ. Սուքիասյանը հարցին ի պատասխան նշեց, որ այդպես մտածող ցանկացած մարդ պետք է կարողանա իր մոտեցումները քարոզել, որպեսզի նրանց շարքերը գնալով մեծանան: «Բոլորը պետք է ամեն պահ ամեն վայրկյան մտածեն Հայաստանը զարգացնելու մասին և անընդհատ փնտրեն ու գտնեն այն ապրանքատեսակները, որոնք կարելի է ոչ թե ներկրել, այլ տեղում արտադրել: Սա է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միակ փրկությունը»,– ասում է Խ. Սուքիասյանը:

Գործարարը նաև խորհուրդ է տալիս հաշվի չառնել Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն միտված այլ երկրների շահերը: Դրա փոխարեն առաջ շարժվել սեփական շահերով և ամեն կերպ գտնել թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության շահն ու այդպես զարգանալ: «Մենք պետք է կարողանանք այն պետությունների հնարավորություններն օգտագործելով հարստանալ որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը զարգանա: Դրա համար պետք է մտածել, ստեղծել, մրցունակ և հետևողական լինել և ավելի սրտացավ աշխատել, քան ներկայում աշխատում ենք»,– ասում է Խ. Սուքիասյանը: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է զարգանալ մի երկրի տնտեսություն, երբ մի կողմից շուկան է փոքր, մյուս կողմից էլ ձևավորված մենաշնորհները թույլ չեն տալիս, որ տեղական արտադրությունը զարգանա, քաղաքական գործիչն ասաց, որ թեև նշված խնդիրները կան, սակայն այն նույնպես չպեստք է հետաքրքրի երկրի ապագայով մտահոգ մարդկանց: «Այդ խնդիրն արդեն կա և այն բարդ է լուծել: Նոր մրցակիցները զրոյից սկսելով դժվարություններ կուենան տեղական շուկայում և մենաշնորհային դիրք զբաղեցնողի հետ մրցակցելով հազվագյուտ դեպքերում կկարողանան հաջողության հասնել: Նման հարցերը կլուծվեն երկու դեպքում միայն՝ եթե մի կողմից ներկրվող ապրանքների հետ մրցակցելու նպատակով կարողանանք տեղում դրան համարժեք և բարձրորակ ապրանք արտադրել, իսկ երկրորդ դեպքում այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեն և այն շատ արագ կարող են իրացվել»,– ասում է Խ. Սուքիասյանը:   Մանրամասները՝թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ նաիրա Զոհրաբյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am