Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»

Բոսֆորի գեղաշուք մզկիթներում նամազ անողների մեծ մասը չգիտի, որ դրանք հայ Բալյան ընտանիքից սերող արքունական ճարտարապետների ձեռքի աշխատանքն են: Այս մասին գրում է  թուրքական «Türkiye» թերթի հոդվածագիր Էքրեմ Բուղրա Էքկինջին՝ անդրադառնալով հռչակավոր պոլսահայ ընտանիքի պատմությանն ու ստեղծագործություններին: Հայտնում է Ermenihaber.am -ը: «Ծագումով կեսարիացի Բալյանների ընտանիքը 9 սերունդ շարունակ ճարտարապետներ է կրթել: 18-19-րդ դարերում Ստամբուլում և նրա շրջակայքում կառուցված բոլոր պալատները, մզկիթները, եկեղեցիները, ամառանոցները, զորանոցները, դպրոցները, հիվանդանոցները, աշտարակները, աղբյուրներն ու թատրոնները Բալյանների ձեռքի աշխատանքն են: Նրանք միավորել էին եվրոպական ճարտարապետության սկզբունքներն ու արևելյան ձևավորման միտումները՝ սստեղծելով սեփական յուրօրինակ ոճը: Իրենց կուտակած գիտելիքներն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելով՝ նրանք կարողանում էին նաև շարունակաբար զարգանալ և հիշեցնել իրենց մասին», — գրում է թերթը: Այնուհետև անդրադառնալով Բալյան ընտանիքի պատմությանը հոդվածագիրը գրում է. «Բալյան ազգանունն առաջինն օգտագործել է վարպետ Գրիգորը (1764-1831թթ.), ով Կեսարիայից Ստամբուլ տեղափոխված իր հոր՝ Մերեմեթչի Բալի Քալֆայի անունով իրեն կոչել է Բալյան: Գրիգորը եղել է Սելիմ 3-րդ սուլթանի պալատական ճարտարապետը: Նա մեծ հեղինակություն ու պատիվ էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ կայսրության մյուս բնակիչների շրջանում: Գրիգորն այնքան է մտերմանում Սելիմին հաջորդած Մահմուդ 2-րդ սուլթանի հետ, որ վերջինս նրան ու ընտանիքնին ազատում է հարկերից ու շնորհում մի շարք արտոնություններ: Գրիգոր Բալյանի ամենահայտնի գործերից են Սելիմիյե զորանոցն ու Նուսրեթիե մզկիթը: Գրիգորի որդի Կարապետ Ամիրան (1800-1866թթ.) նույնպես պալատական ճարտարապետ դարձավ: Նա իր փեսա Օհաննեսի և որդու՝ Նիկողոսի հետ 1853թ. կառուցեց Դոլմաբահչեի պալատը: Իր երեսնամյա մասնագիտական գործունեության ընթացքում Կարապետը կառուցել  է 7 պալատ, 4 գործարան, 1 զորանոց, 1 մզկիթ, 7 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար: Կարապետի որդի Նիկողոս Բալյանը (1825-1858թթ.) , ով կրթություն էր ստացել Փարիզում, իր կարճ կյանքի ընթացքում մի շարք արժեքավոր գործեր ստեղծեց: Նրա ստեղծագործություններն են Օրթաքյոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը: Նրա եղբայր Հակոբը (1837-1875թթ.) նույնպես ուսանել էր Փարիզում: Հակոբի ամենահայտնի աշխատանքը 1864թ. կառուցված Բեյլերբեյի պալատն է: Կարապետի որդիներից Սիմոն Բալյանը (1846-1894թթ.) նույնպես պալատական ճարտարապետ էր: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Մաչքայի զինանոցն է: Բալյանների ընտանիքի ամենաականավոր ներկայացուցիչը Կապետի որդի Սարգիս Բալյանն է (1831-1899թթ.): Նա 12 տարեկանից ուսանել է Փարիզում: Վերականգնելով Ստամբուլի՝ երկրաշարժից և հրդեհից ավերված շրջանները՝ Սարգիսը նվաճել էր սուլթան Աբդուլ Համիդի վստահությունը: Սարգիս Բալյանը հեղինակն է  50-ից ավելի կառույցների, որոնցից են Քանդիլլի Ադիլե Սուլթան պալատը, Յըլդըզ պալատական համալիրը, Աքսարայի Վալիդե մզկիթը, այսօրվա Ստամբուլի համալսարանի շենքը, Գալաթասարայի լիցեյը, Համիդիե մզկիթը և ժամացույցի աշտարակը և այլն»։

դիտվել է 411 անգամ
Լրահոս
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video) Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ․ Sputnik ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա Խայտառակ պատկերից հետո Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը». «Հրապարակ» «Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ» Առաջիկա օրերի եղանակը Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am