Հանրապետականները պատրաստվում են հետ կանչել Obamacer-ը. «Ամերիկայի Ձայն»

Հանրապետականները հետ են կանչում նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագիրը հայտնի որպես Obamacare: Դրա վերանայումը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունների շարքում է: Գրում է «Ամերիկայի Ձայն»-ը: Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է, որ Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ և դրա փոխարինման գործընթացները ընթանան զուգահեռ: «Առողջապահության նախարարի նշանակումից հետո մենք կսկսենք գործել միաժամանակ երկու ուղղություններով: Այն հետ կկանչվի /կլուծարվի/ և կփոխարինվի նոր ծրագրով: Դրա հետ կանչումն /լուծարումն/ ու փոխարինումը տեղի կունենա, հավանաբար, միաժամանակ, անգամ չի բացառվում՝ նույն ժամին: Դա բարդ գործընթաց է, բայց մենք կանցկացնենք առողջապահական այդ օրինագիծը և կբարելավենք առողջապահությունն այս երկրում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: Հինգշաբթի կայացած քվեարկության արդյունքում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը հաստատեց պարզ մեծամասնության միջոցով ընդունված օրինագծերի հետ կանչման մեխանիզմը: Ներկայացուցիչների պալատում, ուր հանրապետականները ևս մեծամասնություն են կազմում, նման քվեարկություն է նախատեսված մոտ օրերս: Հանրապետականների առաջնորդները նախատեսում են Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ օրինագիծ ներկայացնել հունվարի վերջին: Գլխավոր խնդիրն այն է, թե ինչ է տեղի ունենալու հետ կանչումից հետո: Այս պահի դրությամբ հանրապետականների ճամբարում չկա միասնական դիրքորոշում, թե ինչպիսի ծրագիր առաջարկել Obamacare-ի փոխարեն, որն ապահովագրությունից զրկված 20 մլն ամերիկացիներին տրամադրել է առողջապահական ապահովագրություն: Դեմոկրատներն այս ծրագիրը ընդունել էին 2010 թվականին, երբ ամբողջապես վերահսկում էին Կոնգրեսը: Obamacare-ի ընդունումը ներկայացվում էր որպես կարևոր ձեռքբերում ինչպես առողջապահության ոլորտի ծախսերը նվազեցնելու, այնպես էլ անապահով խավին առողջապահական ապահովագրություն տրամադրելու հարցում: Հանրապետական կուսակցությունը դեմ էր ծրագրին՝ հիմնավորելով, որ այն չափազանց ծախսատար է:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video) Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ․ Sputnik ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա Խայտառակ պատկերից հետո Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը». «Հրապարակ» «Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ» Առաջիկա օրերի եղանակը Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am