Մերկելը զգուշացրել է ԵՄ-ի ներսում սահմանների փակման վտանգավորության մասին
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Եվրոպայի ներսում սահմանների փակումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Եվրամիության համար: Այս մասին ամենշաբաթյա տեսաուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այն հրապարակվել է երկրի կառավարության կայքում: «Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, քանի որ ցանկանում ենք պահպանել Շենգենը: Եթե չկարողանանք պաշտպանել մեր արտաքին սահմանները, ապա ներքին շուկայի շրջանակում այդ ազատ տարածքը՝ մեր բարեկեցության հիմքը, կվտանգվի: Հարկավոր է կանխել դա: Կարծում եմ՝ ԵՄ անդամ բոլոր երկրները կիսում են այս տեսակետը»,- ասել է Մերկելը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
