«Սեյրան Օհանյանը համաձայն չէր մարտի 1-ի հետ, հոկտեմբերի 27-ի հետ». Ա. Արշակյան

«Միացյալ հայեր» նախաձեռնությունը որոշում է կայացրել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նրա շուրջ համախմբված դաշինքին։Նախաձեռնության անդամ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսելով առաջիկա ընտրությունների և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու մասին, նշեց. «Քանի դեռ նա զինվորական է, նա ենթարկվում է համակարգին: Բայց, կարծում եմ՝ նրա դուրս գալը հենց դա է նշանակում, որ նա համաձայն չէր մարտի 1-ի հետ, հոկտեմբերի 27-ի հետ: Նա ազնվորեն ասել է՝ դուրս եմ գալիս, որովհետև համաձայն չեմ ձեզ հետ»: Լրագրողներից մեկի հարցին էլ, թե՝ Դուք իսկապե՞ս ունեք տեղեկատվություն, որ Սեյրան Օհանյանը հեռացել է և ոչ թե հեռացվել՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Պաշտոնանակությունը պետք է պատճառաբանվի, բանակային պաշտոնանկությունները սովորաբար հրապարակային չեն լինում։ Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառը մեզանից ոչ ոք չգիտի, բայց փաստն այն է, որ նա չի համապատասխանել այսօրվա իշխանության կամ ռեժիմի պահանջներին, ինչն ինձ բավարարում է։ Սեյրան Օհանյանին ոչ թե հեռացրել են, այլ ավելի բարձր պաշտոն են առաջարկել, բայց նա համակարգից է դուրս եկել»։ Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանն էլ նշեց, որ իրենք ամեն ինչով աջակցելու են Ս. Օհանյանին, քարոզչություն են տանելու նրա ծրագրերը, նպատակներն իրականացնելու ուղղությամբ։ «Ինչով կարողանանք՝ կօգնենք։ Ինչ ֆորմատով էլ ինքը գնա, մենք այդ ֆորմատին էլ աջակցելու ենք։ Մեր այս հայտարարությունից հետո լրագրողներն անընդհատ հարձակվում են մեզ վրա։ Ստացվում է՝ մենք անընդհատ պաշտպանվում ենք։ Այնպիսի հարցազրույց չի եղել, որ Սեյրան Օհանյանի մասով չհարձակվեն մեզ վրա։ Ինչ եղել, եղել է, առաջ նայենք»,- ասաց նա: Սոնա Դավթյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am