Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանն այսօր Հայելի ակումբում ասաց, որ «Ամարաս» հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս կոչով՝ ՀՀ ԱԺ-ում ստեղծել սփյուռքահայ պատգամավորների պալատ և այս հարցով իրենք դիմել են Սերժ Սարգսյանին:
«Նա ասաց՝ ձեր գործն է, լավ եք արել, որ նախաձեռնել եք: Լավ կլինի՝ կողջունեմ, լավ չի լինի՝ ձեր պրոբլեմն է: Այսպես կարող եմ ներկայացնել նախագահի պատասխանը»,-ասաց նա՝ հավելելով, որ սփյուռքահայությունը ողջունել է իրենց առաջարկը:
Մյուս բանախոս գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ առաջարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել: Նրանք նշեցին, որ իրենց հիմնական նպատակը երկրի հզորացումն ու անվտանգության ապահովումն է: Նրանք որոշել են իրենց միավորումը «Միցյալ հայեր» անվանել, իրենց միացել է նաև Հրանտ Թոխատյանը:
«Միցյալ հայեր»-ի անդամները շեշտեցին, որ սփյուռքը պատրաստ է աջակցել և ֆինանսներ տրամադրել: Ալեքսանյանի խոսքով՝ այսօր Սփյուռքն ավելի շատ խնդիրներ ունի, քան Հայաստանը. «Ինչքան այնտեղ խնդիր լինի, արտացոլվելու է այստեղ՝ Հայաստանում: ժամանակն է, որ սկսենք Սփյուռքի մասին մտածել: Հայապահպանության վտանգ կա Սփյուռքում»:
Վերջիններս հայտարարեցին նաև, որ շարունակելու են աջակցել նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին և նրանց համար կարևոր չէ, թե ինձ ձևաչափով է Օհանյանը մասնակցելու ընտրություններին: «Ես էլ եմ համակարգում աշխատել, հիմա ինչ բացթողում ունենք հիմա ինչ եղել եղել է, մատի փաթաթան սարքել պետք չի: Այո, ցավոտ է, բայց առանց Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի չենք կարող առաջ գնալ, ինչ եղել է մեզ համար, փորձ է, հիմա փորձառու մարդկանց հետ պետք է առաջ գնանք, որ առաջ տանենք մեր երկիրը: Մենքենա վարելու համար նախ մենքենա է պետք, մենք պատրաստի մեքենա չունենք, որ երկիրն առաջ տանենք, մենք մեքենան պիտի ստեղծենք»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Պարոն Արշակյանն էլ նշեց, թե տարօրինակ բան չկա նրանում, որ Օհանյանը պաշտոնից դուրս գալուց հետո սկսել է խոսել երկրի թերություններից. «Քանի դեռ նա զինվորական է, նա ենթարկվում է համակարգին: Բայց, կարծում եմ՝ նրա դուրս գալը հենց դա է նշանակում, որ նա համաձայն չէր մարտի 1-ի հետ, հոկտեմբերի 27-ի հետ: Նա ազնվորեն ասել է՝ դուրս եմ գալիս, որովհետև համաձայն չեմ ձեզ հետ»:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը