Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված զինվորն այսօր հիվանդանոցում մահացել է: Դեկտեմբերի 30-ին 20-ամյա Գարիկ Վարդանյանը վիրավորվել էր հակառակորդի արձակած կրակից: Նա Արարատի մարզի Այգեստան գյուղից էր: Այգեստանն այսօր սգի մեջ է, բոլորը ողբում են 20-ամյա համագյուղացու մահը: Արդեն 17 օր շարունակ Գարիկը պայքարում էր կյանքի համար, սակայն երիտասարդի կյանքն այդպես էլ փրկվել չի հաջողվել: Հոյակապ երիտասարդ էր` բանիմաց, խորամիտ` համագյուղացիները հենց այդպես են նկարագրում Գարիկին: «Բանակում լավ ծառայում էր: Անցյալ տարի գնացել էին տեսության, սպաները շատ էին գովում, մի հոյակապ երիտասարդ»,-Newsbook.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սոկրատ Հովսեփյանը:
Գարիկի 2-րդ տարին արդեն պետք է բոլորեր: Վաղը նա պետք է զորացրվեր: Գարիկը հասարակ գյուղացու ընտանիքում էր ապրում: Հայրը վարորդ է, և Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի է մեկնում: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ տատիկն Այգեստանի մշակույթի ակումբի վարիչն է:
«Համեստ պայմաններով ապրող մարդիկ են: Խելոք, աշխատեսեր»,- փոխանցեց գյուղապետը:
Գարիկը նաև մեկ եղբայր ու քույր ունի:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը