Անցյալ տարվա վերջին հայտնի դարձավ,որ թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Նրան ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել էր , որ միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է.«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Առավել ևս՝ Օպերային թատրոնի ղեկավարները, որոնք բոլորն էլ եղել են իմ պատվելի ընկերները, մեծ անուն ու վաստակ ունեցող մարդիկ: Այսօր էլ թատրոնը ղեկավարում են իմ երկու լավ բարեկամները՝ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. օպերային արվեստում, իսկապես, մեծ կարողությունների տեր մարդ, որին ես հավատում եմ: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները»,-հավելել էր նա:
Սակայն ինչպես հայտնի է Օպերայի թատրոնի վրա մեծ ազդեցություն ունի Արմեն Սմբատյանը, որով էլ պայմանավորված է վերջին տարիներին թատրոնի ղեկավար կազմի բոլոր փոփոխություններն ու նշանակումները:
Վերջին նշանակումով էլ Արմեն Ամիրյանը փորձում է իր «մարդն » ունենալ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը