ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Daewoo, Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 26-ամյա Գևորգ Պապոյանը հիվանդանոցում մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 փրկարարական ջոկատը։ Օպերատիվորեն էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 հերթապահ խումբը՝ բժիշկներ Արթուր Թորոսյանի, Հասմիկ Բրուտյանի և Ջիվան Գուլքանյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենաներից դուրս էին բերել վիրավորներին և տեղում բժիշկները օգնություն էին ցուցաբերել նրանց, իսկ այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Փրկարարներին ավելի շատ օգնել էին քաղաքացիները, ովքեր անգամ իրենց Mercedes մակնիշի ավտոմեքենայով հատուկ ճոպանով կարողացել էին ավտոմեքենաներն առանձնացնել իրարից։ Իսկ այդ աշխատանքները տևել էին մոտ 50 րոպե։ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 26-ամյա Գևորգ Պապոյանն է n Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am