Ավելի արժանի էինք հաղթանակի.Հենրիխ Մխիթարյան/տեսանյութ/
«Ստադիոնում մթնոլորտը հրաշալի էր: Ցանկանում եմ ավելի հաճախ տեսնել այսպիսի մթնոլորտ «Օլդ Տրաֆորդում»: Շնորհակալություն երկրպագուներին: Նրանք հավատացին մեզ և երկրպագեցին մինչև վերջ: Սա լավագույն արդյունքը չէր մեզ համար, սակայն վատ չէ, քանի որ պարտվում էինք խաղի ընթացքում: Մենք կարող էինք և հաղթել, և պարտվել, բայց կարծում եմ, որ ավելի արժանի էինք հաղթանակի, քանի որ ցուցադրում էինք հրաշալի թիմային խաղ», - Sports.ru-ն փոխանցում է,որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ տնային ոչ ոքին՝ 1:1 հաշվով:
